top of page

Բուռնաշեթը Վրաստանի Ախալքալաք մարզում մի փոքրիկ ու գոխտրիկ Հայաբնակ գյուղ է: Սարալանջին սփռված այս գյուղը գտնվում է շրջկենտրոնից 20 կմ հեռավորությամբ՝ դեպի հյուսիս: Բարձրությունը ծովի մակերևույթից 1900 մետր է: 1830 թ-ին այստեղ ապաստան են գտել Թուրքական Կարինի նահանգի Օրթիզ գյուղից գաղթած տասութ հայ ընտանիքներ, որոնցից տաս ընտանիք քսան տարի ապրելուց հետո տեղափոխվել են հարևան Ղադոլար գյուղը: Այսօր՝ մոտ 180 տարուց հետո, գյուղը մեծացել, բազմացել ու բարգավաճել է, եւ ընտանիքների թիվը արդեն գերազանցում է 200-ին: Գյուղի տեղը ի սկզբանե ընտրված է եղել շատ ճիշտ ու հարմարավետ: Հաշվի են առնվել կենցաղային առաջնահերթ պայմանները՝ հողը, ջուրը, արեւկող լինելը եւ ... Հողը՝ որն իր բաղադրությամբ համարվում է ամենահումուսայինն ու բարենպաստը, նախկին ԽՍՍՀՄ-ում բերքատվությամբ նվաճել է բազմաթիվ հաջողություններ, եւ նույնիսկ ռեկորդակիր է: Գյւղի հարակից տարացքը եւ նրա ընդերքը նույնպես բացառություն չէ իր պիտանելիությամբ: Կան կարմիր և սև ավազի հանքեր, տարբեր երանգի բազալտների մեծ պաշարներ: Խմելու ջուրը հիմնականում ջրատար խողովակների միջոցով բերված է գյուղի վերեւում գտնվող Ըմլներ կոչվող լեռնալանջից: Ջրի բաղադրությունը շատ հարուստ է կալցիումով, մագնեզիումով, կալիումով, նատրիումիով ու Ֆտորով: Իսկ ոռոգման ջրի հարցում օգնության է հասնում Ջիրուլի գետակը, որն սկիզբ է առնում բարձր սարերում՝ձնհալքների եւ անձրեւվների հետեւվանքներից: Գյուղավերեւում՝ որպեսզի ոռոգման եւ խմելու ջրապաշարները օգտագործվեն խնայողաբար, կառուցվել են լճակներ եւ փակ ջրամբար: Նրանցից իր տեսքով ու նշանակությամբ առավել յուրօրինակ է ամենամեծ արհեստական ջրամբարը: Այն կառուցվել է 1969-1970 թ-ին տվյալ ժամանակվա ղեկավար Վասիլի Հայկի Քոչոյանի նախաձեռնությամբ: Շատ զարմանալի է, երբ նման ժամանակաշրջանում՝ որտեղ գյուղական պայմաններւմ չկար ժամանակակից ճարտարագիտություն ու սարքավորումներ, կարողացան երկու սարեր բետոնե պատնեշով միացնել իրար եւ արդյունքում սարերի հետնամասը վերածել հսկայական ծավալ ունեցող ջրամբարի: Միգուցե այս ամենը նման է առասպելի, կամ ինչպես ասում են . «լեգենդն է պատմում»: Այնուամենայնիվ գյուղն ունի իր կենդանի լեգենդները՝ հանձինս վերը նշված Վասիլի Հայկի Քոչոյանի՝ մի մարդու, որի խորը մտքի եւ անսպառ տաղանդի շնորհիվ կյանքի կոչեց գյուղը առաջնային դարցնելու գաղափարը: Նրա նախաձեռնռւթյամբ ու ամմիջական ղեկավարությամբ գյուղում ստեղծվեց բազմաթիվ շինություններ: Առանձնակի ուշադրություն դարձվեց գյուղի կրթական ու մշակութային ոլորտների վրա: Կառուցվեց մեծ ու հարմարավետ երկհարկանի դպրոց, որն հակված էր բոլոր առարկայական գիտասենյակներով եւ դպրոցին հարակից սպորտային մարզահրաարակնեով: Գյուղի կենտրոնում կառուցվեց մշակույթի պալատը՝ իր համալիր ծառայություններով հանդերձ: Այնտեղ տեղակայված է գյուղապետարանը, փոստը, մանուկների եւ մեծահասակների համար նախատեսված երկու հարուստ գրադարանները, Կա նայեվ Վ.Ի.Լենինի անվան թանգարանը (նախկինում գործող), որտեղ ցուցադրված են հայրենական պատերազմի, քաղաքաշինության, առագաստանավերի եւ սոցիալիստական թեմատիկային եզակի նմուշներ: Մշակույթի պալատում տեղակայված է նաեւ սպորտասրահ (նախկինում գործող): Այս մեծ շինության մեջ տեղ են գտել նայեվ թվով երեք դահլիճները: Ամենափոքրը նախատեսված է տարբեր բնույթի հավաքույթների ու ժողովների համար, մյուսը երիտասարդների դիսկոտեկ ժամանցների ու խնջույքների համար, եւ երորդը (մարդաքանակի տարողությամբ ամենամեծը) համերգնեի, ֆիլմեր տիդելու եւ այլ ծավալուն միջոցառումների համար: Գյուղը համալրված է նաեւվ բուժկետով (նախկինում գործող), կապի բաժանմունքով (նախկինում գործող), մանկապարտեզով (չի շահագործվել),: Կա ճաշարան (նախկինում գործող), բաղնիք (նախկինում գործող), փայտանյութի վերարտադրամաս (նախկինում գործող), հացի փուռ (նախկինում գործող), լցակայան (նախկինում գործող), չորսից հինգ տասնյակ պահեստներ ու արտադրամասեր (նախկինում գործող), կենտրոնական խանութ, մրգատու այգի... Այսօր գործում է նախկինում եկեղեցու համար նախատեսված եւ եկեզեցական ոճով կառուցված մեծ հարսանյաց տունը: Գյուղը հարուստ է նաեւ հոգեւոր շինություններով: Մեծ հրաշքով պահպանվել է 7-րդ դարից ժառանգված Գրիգոր Ավետարան եկեղեցին, որն մինչ օրս գործում է ու համարվում հիմնական ուղտատեղին: Բուռնաշեթ-Ազավրեթ գյուղերի սահմանագլխին մեծ ջրամբարի հարեւանությամբ կառուցվել է Սուրբ Սարգիս մատուռը, իսկ ջրամբարի արեւելյան կողմը, մեծ ժայռաբեկորների վրա գյուղի արժանի զավակ ու մեծ բարերարի Գեվորգ Միտուշի Քոչոյանի շնորհիվ կառուցվել է Սուրբ Սրբուհի եկեղեցին: Գեվորգ Միտուշի Քոչոյանը՝ չնայած երկար տարիներ ապրելու բախտին չարժանանացավ, բայց հասցրեց իր բացմաթիվ բարեգրծությունների հետ մեկտեղ գյւղամեջում կանգնեցնել մեծ ու խորհրդավոր խաչքար, եւ մեծահասակների համար կառուցել ծերանոց: Այս ամենը համարվում է գյուղի սեփականությունը եւ հարստոթյան բաղադրիչ մասը: Գյուղի որոշ հարստությունների մասին երբեմն անցյալ ժամանակով է նշվում, քանի որ կան արժեքներ, որոնք բնական արհավիրքների ու մարդկային գործոնի շնորհիվ անհետացել են: Գյուղը նախկինում ունեցել է 7 ջրաղաց, որոնցից ներկայումս պահպանվել են մեկի մնացորդները: Այս հարցում նույնպես ձեռք է մեկնել ու իր օժանդակությունը ցուցաբերել գյուղի մեկ այլ արժանի զավագ ու բարերար Նվեր Շաքրոի Մղդեսյանը: Նրա շնորհիվ ջրամբարից հոսող գետակի վրա կառուցվեց հիդրոկայան, որն գյուղացիներին հնարավորություն ընձեռեց անվճար հոսանք ստանալու, եւ որտեղ կառուցվեց նաեւ ջրաղաց: Գյուղը բացի նյութական արժեքներից օժտված է շատ ու շատ բարոյական արժեքներով: Ունի բազում աշխատանքային հերոսներ, գիտ. աշխատողներ, գրողներ ու մանկավարժներ: Ունի հայրենական պատերազմի շատ մասնակիցներ ու խիզախության ու հերոսության մեդալակիրներ: Գյուղը առաջադեմ է սպորտի ասպարեզում: Այսօր նաեւ փայլուն դրսեվորումներով հանդես են գալիս գյուղի գործարարները:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՌՆԱՇԵԹՈՒՄ

Weddings
Events
Celebrations
Weddings

I'm a paragraph. Click here to add your own text and edit me. It’s easy. Just click “Edit Text” or double click me and you can start adding your own content and make changes to the font. Feel free to drag and drop me anywhere you like on your page. I’m a great place for you to tell a story and let your users know a little more about your services.

Events & Galas

​I'm a paragraph. Click here to add your own text and edit me. It’s easy. Just click “Edit Text” or double click me and you can start adding your own content and make changes to the font. Feel free to drag and drop me anywhere you like on your page. I’m a great place for you to tell a story and let your users know a little more about your services.

Parties & Celebrations 

I'm a paragraph. Click here to add your own text and edit me. It’s easy. Just click “Edit Text” or double click me and you can start adding your own content and make changes to the font. Feel free to drag and drop me anywhere you like on your page. I’m a great place for you to tell a story and let your users know a little more about your services.

© 2023 by Wedding Venue. Proudly created with Wix.com

Tel 123-456-7890 Fax  123-456-7890

2601 Mission St. San Francisco, CA 94110

  • facebook-square
  • Twitter Square
  • google-plus-square

Follow us

bottom of page